



Արմեն Նազարյան
Արմեն Նազարյանը ծնվել է Հայաստանի Հրազդան քաղաքում, երաժիշների ընտանիքում։ Ջութակ նվագել սկսել է 6 տարեկանից։ Երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Եկատերինբուրգ, Ռուսաստան, Արմենը շարունակեց ջութակ սովորել տեղի երաժշտական դպրոցում։ 10 տարեկանում նրան հրավիրել են ուսումը շարունակելու տաղանդավոր ուսանողների երաժշտական քոլեջում։ 14 տարեկանում սկսել է ալտ սովորել պրոֆեսոր Վալերի Ավերինի մոտ։ Երեք տարի տեղի կոնսերվատորիայում սովորելուց հետո, 23 տարեկանում, պրոֆեսոր Յուրի Բաշմետի մրցույթի ընթացքում հրավիրվել է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, որտեղ սովորել է 6 տարի և ալտի քննություններն ավարտել առավելագույն՝ 10 միավորով։
Այդ ժամանակ հանդես է եկել ոչ միայն որպես մենակատար ալտահար, այլև որպես կամերային ու հայ ժողովրդական երաժիշտ։ Հայկական «Անի-Արմենիա» համույթի համար գրել է ստեղծագործություններ բոլոր երաժիշտների համար։ Սովորել է պրոֆեսոր Իրինա Կանդինսկու կամերային երաժշտության դասարանում և պրոֆեսոր Անդրեյ Շիշլովի մոտ՝ լարային քառյակի մասնագիտացմամբ։ Կամերային անսամբլներից մեկը, որը ստեղծվել է Մոսկվայի կոնսերվատորիայում նրա ուսման ընթացքում, «Generozo» լարային քառյակն էր։ 2010 թվականին այս քառյակն արժանացել է Մոսկվայի Ն. Ռուբինշտեյնի անվան կամերային երաժշտության հեղինակավոր մրցույթի 2-րդ մրցանակին։ Միևնույն ժամանակ, Արմենը արժանացել է 3-րդ մրցանակի Յուրի Բաշմետի Ալտի 6-րդ միջազգային մրցույթում։
2012 թվականին մասնակցել է «London Gates Education Group» նախագծի վարպետության դասերին պրոֆեսոր Միխայիլ Կուգելի (Ռուսաստան-Բելգիա) հետ և նրան շնորհվել է Եվրոպայի կամ Մեծ Բրիտանիայի ցանկացած հաստատությունում սովորելու վկայական։ Նույն թվականին մասնակցել է «Lac Leman Music Masterclasses» վարպետության դասերին աշխարհահռչակ պրոֆեսոր Նոբուկո Իմայի հետ, ով հրավիրեց նրան երկու տարի սովորելու Ամստերդամի կոնսերվատորիում իր դասարանում։ Միաժամանակ, Գերմանիայի Hochschüle für Musik und Tanz Köln-ում կամերային երաժշտություն է սովորել պրոֆեսորներ Ա. Սպիրիի և Հ. Շոնվեգի մոտ։ 2014 թվականից Արմեն Նազարյանն ունի իր ալտի դասարանը «Beyond the Music Chamber Music Festival»-ում, Իսպանիա:
Ամստերդամում ուսանելու ընթացքում 2015 թվականին արժանացել է ալտի ազգային մրցույթի առաջին մրցանակին և եղել է Նիդեռլանդների Ֆիլարմոնիկ նվագախմբի ակադեմիկոս։
2016 թվականին ժամանակավոր պայմանագիր է կնքել WDR Sinfonieorchester Köln-ի հետ։ 2016 թվականի օգոստոսից Հարավնիդեռլանդների նվագախմբի առաջին ալտահարն է։