

Արսեն Գրիգորյան
Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 13-ին Ստեփանակերտում, սովորել Ստեփանակերտի N5 միջնակարգ դպրոցում։ 2006 թվականին ընդունվել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի փողային գործիքների (կլարնետ) բաժինը, 2008 թվականին մասնակցել փողային գործիքների Էդ. Ղազարյանի անվան մրցույթին և շահել առաջին մրցանակը։ 2009 թվականին Գյումրիում կայացած «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին նվաճել է պատվավոր առաջին տեղը։
2010 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նվագախմբային փողային գործիքների բաժինը (կլարնետ)։ 2010-2012 թվականներին ծառայել է հայոց բանակում։ 2013-ին կայացած կլարնետահարների Աբգար Մուրադյանի անվան հանրապետական մրցույթին նվաճել է առաջին տեղը։ 2014 թվականին մասնակցել է ժամանակակից երաժշտության հայ-վրացական փառատոնին։ 2015 թվականին Իտալիայի Կարլինո քաղաքում տեղի ունեցած կլարնետահարների միջազգային մրցույթին գրավել է երկրորդ տեղը։
2017 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի փողային նվագախմբային գործիքների բաժինը։
2019 թվականին մասնակցել է Վրաստանի «Ցինանդալի» միջազգային փառատոնին` որպես կլարնետահարների խմբի կոնցերտմայստեր։
2019 թվականից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` որպես կլարնետի դասախոս։
2018 թվականից աշխատում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, այժմ կլարնետահարների խմբի կոնցերտմայստեր։
2018 թվականից հանդիսանում է «Ասոնանս» ժամանակակից անսամբլի կլարնետահար։
Վարպետության դասեր է ստացել աշխարհահռչակ կլարնետահարներ՝ Մարտին Ֆռոստից, Յոժե Կոտարից, Սելեստա Զեվալդից, Բորիս Ալավերդյանից, Ռաֆայել Բաղդասարյանից, Ալեսանդրո Կարբոնարայից, Ալեքսանդր Տասիչից, Վիկտոր Կուլկից, Ստեփան Վերմեերշից։