



Արտյոմ Մանուկյան
Արտյոմ Մանուկյանը ծնվել է 1983 թվականի հունիսի 28-ին, Երևանում։ 8 տարեկան հասակից սկսել է հաճախել Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի թավջութակի դասարան։ Այդ տարիներին նվագել է «Փոքր ջազ» համույթում։ Կոնտրաբաս և բաս-կիթառ սովորել է ինքնուրույն։ 2005 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թավջութակի բաժինը։ Սովորել է Մեդեա Աբրահամյանի և Արամ Թալալյանի դասարաններում։ Սովորելուն զուգահեռ մասնակցել է մի շարք մրցույթների ու փառատոների Գերմանիայում, Հունաստանում, Ռուսաստանում։ 2005 թվականից նվագել է «Armenian Navy Band» և «Կատուներ» խմբերում, որոնց հետ մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր ջազ-փառատոների, նվագել աշխարհահռչակ երաժիշտների հետ։ 2006 թվականից համագործակցել է մի շարք անվանի հայ երաժիշտների հետ։ 2010 թվականին Վահագն Հայրապետյանի հետ դարձել է «Night Ark» հանրահայտ խմբի մասնակիցը։ 2011 թվականին տեղափոխվել է ԱՄՆ:
Թավջութակահար Արտյոմ Մանուկյանն առաջին անգամ որպես երաժիշտ իր անունը դրսևորել է Հայաստանում, և որպես ամենաերիտասարդ երաժիշտներից մեկը շրջել աշխարհով մեկ։ Արժանացել «BBC World Music Award»-ի «Armenian Navy Band» խմբի կազմում: Բնակվելով Լոս Անջելեսում Արտյոմ Մանուկյանը ելույթներ է ունեցել միջազգային խոշոր արտիստների հետ, այդ թվում՝ Darril McDaniels-ի, Run-D.M.C.-ի, Գրեմմիի մրցանակակիր լատինական ալտերնատիվ ռոքեր Draco Rosa-ի, Natasha Bedingfield-ի, կինոյի և հեռուստատեսության համար նվագել և ղեկավարել է իր էլեկտրո-ջազ քառյակը: Հանդես է եկել նաև հեռուստատեսային շոուների երաժշտական ձևավորող, ներառյալ` Dr. Phil-ի և Jimmy Kimmel-ի, որտեղ նա միացել է Coldplay-ին, Bono-ին ելույթների համար:
2010 թվականին Լոս Անջելես տեղափոխվելուց ի վեր Արտյոմը պահանջված է եղել որպես երաժիշտ և ֆիլմերի երաժշտության կոմպոզիտոր։ «Հանիբալ»-ի 2 սեզոն, «Սիրելի սպիտակ մարդիկ» սեզոն 2, «Cartel Land», «Zipper», «Central Intelligence», «Geostorm», «Birth of a Dragon», «Luke Cage» և «Green Book»-ը որը 2019-ին արժանացավ օսկարի որպես տարվա լավագույն ֆիլմ: Ելույթներ է ունեցել տարբեր արտիստների հետ (Everlast, Kamasi Washington, Melody Gardot, Daedalus, Flying Lotus, Peter Erskine, Hadrien Feraud, Charles Altura, MdCL, Տիգրան Համասյան, Herb Alpert, Capital Cities, Vahagni, VOCE, Gretchen Parlato-ի հետ ներկայացված էր 2022 թվականի Գրեմմի մրցանակին որպես տարվա լավագույն ջազային ալբոմ, Virgil Donati և այլոց). Արտյոմը նաև հրավիրված արտիստ էր 2016 թվականի «New Direction» թավջութակի փառատոնին։ Ազատ ժամանակ դասավանդում է մասնավոր պարապմունքներ, եղել է նաև հրավիրյալ ուսուցիչ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Ձայնագրել է 2 ալբոմ: Ներկայումս վերադարձել է Հայաստան իրագործելու մի շարք մշակութային նախագծեր: