







Հայկ Կազազյան
Ջութակահար Հայկ Կազազյանը հանդես է եկել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի նվագախումբը, Ֆրանսիայի ազգային նվագախումբը, Շոտլանդիայի թագավորական ազգային նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Յու. Սիմոնովի ղեկավարությամբ, Է. Սվետլանովի անվան Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը, Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Դուբլինի ազգային նվագախումբը, Թայվանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը, Պոզնանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կատովիցի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Մյունխենի կամերային նվագախումբը, Մոսկվայի կամերային նվագախումբը և շատ ուրիշներ։
Երաժիշտները, որոնց հետ Հայկ Կազազյանը աշխատել է որպես մենակատար և կամերային երաժիշտ, դիրիժորներ Վալերի Գերգիևն է, Թեոդոր Կուրենցիսը, Յուրի Բաշմետը, Էնդրյու Լիտոնը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Ալեքսանդր Լիբրեյխը, Ալեքսանդր Լազարևը, Կոնստանտին Օրբելյանը, Ջոնաթան Դարլինգթոնը, Ռիկարդո Ավերբախը, Ալան Բուրիբաևը, Յակ վան Սթինը, Դեյվիդ Բրոֆին, Պավել Կոգանը, Ալեքսանդր Պոլյանիչկոն, դաշնակահարներ Դենիս Մացուևը, Ֆրեդի Քեմփֆը, Էլիսո Վիրսալաձեն, Ալեքսեյ Լուբիմովը, Ալեքս Կոբրինը, Եկատերինա Մեչետինան, Ռեմ Ուրասինը, ջութակահարներ Պավել Վերնիկովը, Գորդան Նիկոլիչը, Բորիս Բրովցինը, թավջութակահարներ՝ Նատալիա Գութմանը, Ալեքսանդր Ռուդինը, Սերգեյ Անտոնովը, Բորիս Անդրիանովը և մեր սերնդի շատ այլ մեծանուն երաժիշտներ։
Ելույթ է ունեցել աշխարհի շատ մեծ դահլիճներում, այդ թվում՝ Carnegie hall-ում (Stern Auditorium)՝ Նյու-Յորք, Բեռլինում՝ Berlin Philharmonic Hall-ի դահլիճում, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ, Փոքր և Ռախմանինովի դահլիճներում, Չայկովսկու դահլիճում (Մոսկվա), Ժնևում՝ Վիկտորիա դահլիճում, Լոնդոնում՝ Barbican և Wigmore համերգասրահներում, Էդինբուրգի Usher, Գլազգոյի Royal Concert Hall-ում և այլուր։
Հանդես է եկել բազմաթիվ փառատոներում, ինչպիսիք են՝ «Festival de musique of Sh. Mintz» (Շվեյցարիա), Սանկտ Պետերբուրգում՝ Յու. Տեմիրկանովի արվեստին նվիրված փառատոնին, Դ. Մացուևի «Crescendo» (Մոսկվա, Կրեմլ) «Primavera Classica» (Մոսկվա), Tongyeong International Music Festival-ին (Հարավային Կորեա) և այլն։
Նրա համերգները հեռարձակվել են «Culture» (Մոսկվա), Mezzo, Brusselles TV, Polskie Radio (Լեհաստան), BBC ռադիոյով Լոնդոնում և այլն։
Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Լևոն Զորյանի դասարանում։
Այնուհետև, 1996-2000 թվականներին սովորել է պրոֆեսոր Է. Դ. Գրախի և Ալեքսանդր Բոնդուրյանսկու՝ կամերային երաժշտության դասարանում՝ Գնեսինների անվան երաժշտական դպրոցում, իսկ 2000-2006 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայում։
2006-2008 թվականներին սովորել է պրոֆեսոր Իցհակ Ռաշկովսկու մոտ, իսկ կամերային երաժշտություն է սովորել Լևոն Չիլինկիրյանի մոտ՝ Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջում։
1993-1995 թվականներին հաղթել է մի քանի հանրապետական մրցույթներում, արժանացել է նաև «Գրան-պրի»-ի «Ամադեուս-95» մրցույթին, որից հետո հրավիրվել է Բելգիա և Ֆրանսիա՝ համերգների։
1997 թվականին մասնակցել է Գերմանիայում ջութակահարների միջազգային մրցույթին («Կլոսթեր Շոնտալ» ամրոցում) և արժանացել է II մրցանակի և հատուկ մրցանակի վարպետության համար։
1999 թվականին Ա.Յամպոլսկու անվան 2-րդ միջազգային մրցույթում արժանացել է II մրցանակի։
2000 թվականին «Նոր անուններ» դաշնամուրային տրիոյի համառուսաստանյան մրցույթում ստացել է «Գրան պրի»:
2001 թվականին Լեհաստանում անցկացված H. Wieniawski XII միջազգային մրցույթում արժանացել է III մրցանակի և հատուկ մրցանակի՝ Վիենյավսկու պոլոնեզի լավագույն կատարման համար։
2002 թվականին դարձել է Պ. Ի. Չայկովսկու անվան XII միջազգային մրցույթի, IV մրցանակի և 3 հատուկ մրցանակի դափնեկիր։ Մրցանակներ՝ «Culture» հեռուստաալիքից, Մոսկվայի պետական կոնսերվատորիայից և «Նոր անուններ» հիմնադրամից։
2004 թվականին Սիոն-Վալեի (Շվեյցարիա) ջութակի միջազգային մրցույթում Հայկն արժանացել է «Մանկական ժյուրիի» 1-ին և հանրության մրցանակին։
2005 թվականին Փարիզում ստացել է 3-րդ մրցանակ և հանրության մրցանակ «M. Long-J. Thibaud» մրցույթում։
2007 թվականին արժանացել է 1-ին մրցանակի Հարավային Կորեայում անցկացված Իսանգ Յունի անվան ջութակի միջազգային մրցույթում, ինչպես նաև հատուկ մրցանակի՝ Իսանգ Յունի ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար։
2010 թվականին «Delos» լեյբլով թողարկվել է «Opera Fantasies» ձայնասկավառակը:
(http://www.delosmusic.com/products-page/artist/kazazyan-haik)
2017 թվականին թողարկվեց նոր ալբոմ՝ Գրիգի ջութակի երեք սոնատներով, դաշնակահար Ֆիլիպ Կոպաչևսկու մասնակցությամբ։
(https://delosmusic.com/recording/kazazyan-grieg-violin-sonatas/)
2011 թվականին հաղթել է Էնեսկուի միջազգային մրցույթում։
2015 թվականին Մոսկվայում Չայկովսկու անվան միջազգային մրցույթում արժանացել է բրոնզե մեդալի։
Մասնակցել է նաև ամառային դասընթացների և փառատոների Քեշեթ Էյլոնում (Իսրայել), Ասպենի երաժշտական և Վերբիերի փառատոններում:
Վարպետության դասերի է մասնակցել Շլոմ Մինցի, Իդա Հենդելի, Պամելա Ֆրանկի, Բորիս Կուշնիրի և այլոց հետ։