top of page
kapan 2025 logo.png
  • Instagram
  • Facebook
  • Youtube

Կարեն Շահգալդյան

Կարեն Շահգալդյանը ժամանակակից Ռուսաստանի ամենավառ երաժիշտներից է։ Պաբլո Սարասատեի միջազգային մրցույթի դափնեկիր։ Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան (պրոֆեսոր Վիկտոր Տրետյակովի դասարան) և Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ավարտական դպրոցը (պրոֆեսոր Մ. Գլեզարովայի դասարան)։

Մասնակցել է Եհուդի Մենուհինի, Վլադիմիր Սպիվակովի, Գրիգորի Ժիսլինի, Եվգենիա Չուգաևայի վարպետության դասերին։ Մի քանի տարի հանդես է եկել «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբում՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։ Ելույթ է ունեցել այնպիսի դահլիճներում, ինչպիսիք են՝ Քարնեգի հոլլը (Նյու Յորք),  Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը (Մոսկվա) Լոնդոնի Royal Festival Hall-ը Purcell Room-ը, Համբուրգի  Musikverein, Wien, Laeizhalle համերգասրահները, Տորոնտոյի Koerner Hall-ը, Տոկիոյի Suntory Hall-ը, Opera City Hall-ը և այլն։

Համերգներով  շրջագայել է ավելի քան 200 քաղաքներ ԱՄՆ-ում, Չինաստանում, Կանադայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Լատվիայում, Լիտվայում, Հունգարիայում, Չեխիայում, Վրաստանում, Քուվեյթում, Մոլդովայում, Ռուսաստանում և Հայաստանում։

2006 թվականից Խաչատրյան տրիոյի ջութակահարն է։

bottom of page