







Մարիաննա Շիրինյան
Հայազգի Մարիաննա Շիրինյանն այսօր Եվրոպայի ամենաստեղծագործ և ամենապահանջված դաշնակահարներից է: Նրա աշխույժ և վիրտուոզ երաժիշտությունը նրան պահանջված է դարձնում և՛ որպես մենակատար, և՛ որպես կամերային երաժիշտ: Շիրինյանը նվագում է մեծ զգայունությամբ, ըմբռնումով, տեխնիկական փայլով և հնչերանգի գեղեցկությամբ, ինչը թույլ է տալիս առաջարկել երգացանկի լայն շրջանակ։ Երաժշտության հանդեպ նրա սերը և այն ավելի մեծ հանդիսատեսի հետ կիսվելու ուրախությունն ակնհայտ են նրա կատարումներում:
Շիրինյանը ստացել է Դանիական Հեռարձակման Կորպորացիայի հեղինակավոր P2 մրցանակը Դանիայի երաժշտական կյանքում իր ավանդի և Դանիացի Քննադատների Ասոցիացիայի Քննադատների մրցանակ: Նա հաճախակի հյուր է մի շարք միջազգային երաժշտական փառատոների, որոնցից են Շլեզվիգ-Հոլշտայնի երաժշտական փառատոնը, Բոդենսեի փառատոնը, Schwetzinger Festspiele, MDR ամառային երաժշտական փառատոնը, Festspillene Բերգենում:
Մարիաննան իր սերնդի առաջատար դաշնակահարուհու համբավ է ձեռք բերել նվագախմբերի հետ համերգներով, ինչպիսիք են Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Դանիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Օսլոյի, Հելսինկի և Կոպենհագենի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Պոտսդամեր Կամերակադեմիան, Գյոտեբորգի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆիլհարի սիմֆոնիկ նվագախումբը և այլն։ Նա համագործակցում էր այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Լոուրենս Ֆոսթերը, Զոլտան Կոչիսը, Անտոնելո Մանակորդան, Ջուն Մարկլը, Դանիել Ռայսկինը, Լան Շույը, Թոմաս Սյոնդերգարդը, Կրիշտոֆ Ուրբանսկին և Ջոշուա Վայլերշտեյնը:
Մարիաննա Շիրինյանը բազմաթիվ ձայնագրություններ ունի։ Նրա սկավառակներից մեկը՝ Լուի Գլասի ֆանտազիան դաշնամուրի և նվագախմբի համար, որը նա ձայնագրել է Rheinische Philharmonie Koblenz-ի հետ միասին՝ մաեստրո Դանիել Ռայսկինի ղեկավարությամբ, արժանացել է դանիական ռադիոյի P2 մրցանակին։ Մարիաննայի վերջին թողարկումը՝ Rachmaninov Suits for two pianos, իր նախկին աշակերտ Դոմինիկ Վիզջանի հետ համագործակցությամբ, որը թողարկվել է Orchid Orchid classics-ի վրա, բարձր է գնահատվել ինչպես քննադատների, այնպես էլ ունկնդիրների կողմից։
Մարիաննա Շիրինյանը դաշնամուրի դասախոս է Կոպենհագենի Դանիայի թագավորական երաժշտական ակադեմիայում և հրավիրյալ պրոֆեսոր Օսլոյի Նորվեգական երաժշտական ակադեմիայում, ի լրումն ամբողջ Եվրոպայում կամերային երաժշտության մի քանի փառատոների համադրության: